Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԱՎԱԳՈՒՅՆԸ՝ «СУМЕРКИ»-Ն

Հունիս 10,2011 00:00

\"\"Լոս Անջելեսում անցկացվեց «MTV movie awards» կինոփառատոնի 20-րդ մրցանակաբաշխությունը: Արդեն երրորդ տարին անընդմեջ հանդիսատեսը լավագույն ֆիլմ է հայտարարում «Сумерки» ռոմանտիկ թրիլերը: Ըստ glamour.ru-ի՝ ֆիլմի գլխավոր հերոսները` Ռոբերտ Պատինսոնն ու Քրիստեն Ստյուարդը, ճանաչվեցին լավագույն դերասաններ: Նրանք նաեւ մրցանակ ստացան ամենագեղեցիկ համբույրի համար: Ճիշտ է` դահլիճում Ռոբերտը հրաժարվեց համբուրել ընկերուհուն, սակայն դրա փոխարեն նա շատ կրքոտ համբուրեց դահլիճում \"\"ներկա տղաներից մեկին: «Լավագույն ֆիլմի» անվանակարգում «Сумерки»-ի \"\"հետ միասին ներկայացված էին Դարեն Արոնովսկու «Սեւ կարապ», Դեյվիդ Ֆինչերի «Սոցիալական կայք», Քրիստոֆեր Նոլանի «Սկիզբ» եւ Դեյվիդ Հեյմանի «Հարի Փոթեր» ֆիլմերը: Անցկացվել է հեռախոսային եւ ինտերնետային քվեարկություն, որին մասնակցել է 15 միլիոն հեռուստադիտող:

«Լավագույն դերասան» անվանակարգում Ռոբերտի հետ միասին ներկայացված էին «Հարի Փոթեր» ֆիլմի դերասան Դանիել Ռեդքլիֆը, Ջեսի Այզենբերգը, Զակ Էֆրոն եւ » ֆիլմի դերասան Թեյլոր Լոտները: Իսկ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում Քրիստենի հետ մրցակցում էին այնպիսի դերասանուհիներ, ինչպիսիք են Նատալի Փորտմանը՝ «Սեւ կարապ» ֆիլմից, Էմմա Սթոունը՝ «Թեթեւամիտ վարքով գերազանցիկը» կատակերգությունից:

Ամեն տարի անցկացվող այս կինոփառատոնը MTV հեռուստաալիքի կողմից «Օսկար» մրցանակաբաշխության հետ անհամեմատելի է: Այստեղ հաղթող դերասանները ոչ թե համարվում են պրոֆեսիոնալներ, այլ ընտրյալներ` MTV երիտասարդական, երաժշտական ալիքի դիտորդների կողմից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել