Լրահոս
Օրվա լրահոսը

Լեդի Գագան՝ «փշոտ» հետույքով

Հունիս 10,2011 00:00

\"\"Լեդի Գագան հանդիսատեսին ներկայացել է «փշոտ» հետույքով: Երգչուհին կրկին շոկի մեջ է գցել իր երկրպագուներին. Նյու Յորքում «CFDA Fashion» մրցանակաբաշխությանը հանրության առջեւ հայտնվել է արտասովոր երեկոյան զգեստով: Սեւ զգեստին ամրացված է եղել սեւ շղարշից կարված սիրամարգի պոչ: Լեդի Գագան կրել է հսկայական պլատֆորմներով կոշիկներ, գլխին դրել է Մալվինայի փիրուզագույն կեղծամ: Սակայն սա դեռ ամենը չէր: Երբ Լեդի Գագան մրցանակը ստանալուց հետո հեռացել է բեմից, «սիրամարգի պոչը» պոկվել է եւ հանդիսատեսի առաջ բացվել է երգչուհու հետույքը:

Նրա հագին եղել է «փշոտ» սթրինգ: Բուռն ծափերի ներքո մրցանակը հանձնող Գանը կանգնեցրել է երգչուհուն եւ հիացած դիտել նրա հետույքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել