Լրահոս
Օրվա լրահոսը

Հյուսթոնը հիվանդ է

Հունիս 10,2011 00:00

\"\"47-ամյա աշխարհահռչակ երգչուհի Ուիթնի Հյուսթոնը շատ դժվար փորձությունների միջով է անցել: Սկզբում բուժվում էր թմրադեղերից ունեցած կախվածությունից: Իսկ այսօր արդեն բժիշկները նրան վատագույն ախտորոշումն են տվել՝ թոքերի էմֆիզեմա: Բժիշկները ասել են, որ այն շատ վտանգավոր հիվանդություն է եւ կարող է մահացու լինել երգչուհու համար: Հիվանդությունը կարող է շատ արագ տարածվել եւ նպաստել ոչ նորմալ շնչելուն, հաղորդում է zvezdi.ru-ն:

Երգչուհին ասում է, որ պատրաստ է պայքարել իր հիվանդության դեմ: Բայց այն, որ նա երբեւէ կկարողանա երգել, դա դեռ պարզ չէ:

Կյանքի այս դժվարին փուլում Հյուսթոնին օգնում է իր ամենահարազատ մարդը՝ 18-ամյա դուստրը՝ Բոբի Քրիստինան: Չնայած Բոբին նոր է դուրս գրվել հիվանդանոցից, որտեղ բուժվում էր թմրադեղերի հանդեպ ունեցած կախվածությունից: Այդ նույն հիվանդանոցում բուժվել է նաեւ նրա մայրը:

Բժիշկներն ասում են, որ ցանկացած պահի թմրադեղերի հանդեպ ցանկությունները կարող են երեւան գալ, նույնիսկ, եթե հիվանդը երկար ժամանակ բուժում է ստացել: Ուիթնին պետք է մեկընդմիշտ հեռու մնա թմրադեղերից, հակառակ դեպքում՝ թոքերի հիվանդությունը բուժելու չնչին հույսերն էլ հօդս կցնդեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել