Լրահոս
Օրվա լրահոսը

Սպորտ՝ նաեւ դատապարտյալների համար

Հունիս 10,2011 00:00

\"\"ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ եւ ՀՀ արդարադատության նախարարության աջակցությամբ երեկ «Աբովյան»\’ քրեակատարողական հիմնարկում անցկացվեց արդեն ավանդական դարձած մարզական մասսայական միջոցառում, որին մասնակցեցին քրեակատարողական հիմնարկի կին եւ անչափահաս դատապարտյալները: Ֆիզկուլտուրայի եւ սպորտի մասսայականացում, առողջ ապրելակերպի սերմանում: Դատապարտյալներն ուժերը չափեցին յոթ մարզաձեւերում՝ մինի ֆուտբոլ, սեղանի թենիս, վազք, հեռացատկ, վոլեյբոլ, բազկամարտ, շաշկի: ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության մասսայական սպորտի եւ ֆիզիկական դաստիարակության քաղաքականության վարչության պետ Եղիշ Դավթյանի գնահատմամբ՝ այսօրինակ միջոցառումներն արդեն ավանդական են դարձել ու սպասված են դատապարտյալների կողմից: Իրենց հերթին դատապարտյալներն առաջարկում են նման միջոցառումներ տարվա մեջ անցկացնել մի քանի անգամ: Նախաձեռնության հեղինակ գերատեսչության ներկայացուցիչներն էլ խոստանում են հարցն անպայման քննարկել, հետագայում ընդլայնելով միջոցառման ծավալները, հատկապես որ՝ մասնակիցների թիվն ու հետաքրքրությունը էապես մեծացել է: Մրցաշարի ավարտին լավագույն մասնակիցները պարգեւատրվեցին դիպլոմներով, գավաթներով ու մրցանակներով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել