Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպայի առաջնություն՝ յոթ հոգով

Հունիս 10,2011 00:00

\"\"Հունիսի 14-ին Անկարայում մեկնարկող սիրողական բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանը նախապատրաստվող Հայաստանի ազգային հավաքականն այս օրերին Արարատի «Այգ» մարզահամալիրում համատեղ ուսումնամարզական հավաք է անցկացնում Իրանի ընտրանու հետ: Թուրքիայի մայրաքաղաքում մեր երկիրը ներկայացնելու են Հովհաննես Դանիելյանը՝ 48 կգ քաշային կարգ, Նարեկ Աբգարյանը՝ 52 կգ, Հովհաննես Բաչկովը՝ 56 կգ, Վլադիմիր Սարուխանյանը՝ 60 կգ, Հրաչիկ Ջավախյանը՝ 64 կգ, Սամվել Մաթեւոսյանը՝ 69 կգ ու Արթուր Խաչատրյանը՝ 75 կգ: Վերջին քաշային կարգում մեր հանրապետության՝ վերջին տարիների առաջատար Անդրանիկ Հակոբյանն ազատվել է Եվրոպայի առաջնությանը մասնակցելուց: Նա անհատական ծրագրով նախապատրաստվում է աշխարհի առաջնությանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել