Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՑՔ՝ ԿԻՆՈՅԻՆ

Հունիս 10,2011 00:00

Երեկ Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունում տեղի ունեցավ կինոգետ, սցենարիստ, արձակագիր Սիրանույշ Գալստյանի «Հայացք մեր կինոյին. Պատմությունը եւ ներկան» գրքի շնորհանդեսը, ուր ներկայացված է հայ կինոյի պատմությունը` հիմնադրումից մինչեւ մեր օրերը: «Հոգու պարտքի նման մի բան էր հայ կինոյի մասին հայերեն գիրք գրելը, որովհետեւ մեծամասամբ խորհրդային տարիներին ու նաեւ՝ հետագա տարիների գրված գրքերը ռուսերեն էին»,- ասում է Ս. Գալստյանը: Կինեմատոգրաֆիստների միության նախագահ Ռուբեն Գեւորգյանցի դիտարկմամբ՝ ամբողջ հայոց կինոյի պատմության մասին խոսող այս գիրքը հեղինակային հայացքի ընդհանրացում է: Ինչպես նշեց կինոգետ, գրքի խմբագիր Դավիթ Մուրադյանը. «Յուրաքանչյուր ժամանակ իր խոսքը պիտի ասի, Ս. Գալստյանը, իբրեւ ինքնուրույն հայացք եւ մոտեցում ունեցող հեղինակ, իր խոսքն ասել է այս գրքով»: Նա ավելացրեց, որ շարադրանքի մեջ հեղինակը կարողացել է գտնել ոսկեհատման օրենքը ստեղծագործական լուծումների առումով՝ ստեղծելով այնպիսի գիրք, որը մասնագիտական տեսակետից լինի համոզիչ եւ հագեցած, բայց իբրեւ ընթերցվելիք տեքստ՝ մատչելի արվեստասեր մարդուն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել