Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՔՍԻԿԱԿԱՆ ՀԱՃՈՅԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ

Հունիս 10,2011 00:00

Մոսկվայի տանը բացված լուսանկարչական ցուցահանդեսով երեկվանից Հայաստանում մեկնարկել են Մեքսիկայի մշակույթի օրերը:

ՀՀ-ում Մեքսիկայի դեսպան Ալֆրեդո Պերես Բրավոն հրավիրված ասուլիսում նշեց, որ արդեն շուրջ երեք տարի է՝ այցելում է Հայաստան եւ նրան գերել է հայկական մշակույթը, քանի որ նման է մեքսիկականին:

Նախատեսված են ֆիլմերի ցուցադրություններ:

Դեպսանն ասաց. «Հայ կանայք գեղեցիկ աչքեր ունեն, մեքսիկացիների պես: Բացի այդ, նաեւ արտաքնապես եք մոտ մեզ: Եթե հայը գա Մեքսիկա, նրա հետ կխոսեն իսպաներեն եւ չեն հավատա, որ հայ է: Հայերը հյուրընկալ են, բարեհոգի, ինձ մասնավորապես դուր եկավ ընտանեկան արժեքների բարձր գնահատումը: Հայերը տաղանդավոր ժողովուրդ են, բոլորս սովորելու բան ունենք հայերից»:

Հայաստանում Մեքսիկայի մշակույթի օրերի շրջանակներում ՀՀ-ում Մեքսիկայի դեսպանը այսօր Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում Մեքսիկայի մասին դասախոսություն կկարդա: Հայաստանի գեղագիտության ազգային կենտրոնում կկայանա նաեւ «Մեքսիկան իմ աչքերով» մանկական նկարչական մրցույթ, որի ժամանակ դեսպանը կամփոփի մրցույթի արդյունքները եւ կընտրի 3 հաղթողների: Ինչպես նշեց դեսպանը, հաղթողների լուսանկարները կտպագրվեն իրենց երկրում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել