Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԼԻԵՎԸ ԽԱՅՏԱՌԱԿԵԼ Է ԻՐ «ՌԵՍՊՈՒԲԼԻԿԱՆ»

Հունիս 10,2011 00:00

\"\"Համաշխարհային արտ-հասարակայնությունը մշակույթի ասպարեզում Ադրբեջանում առկա քաղաքական գրաքննության մասին սկսել է խոսել այն ժամանակ, երբ ժամանակակից արվեստի Վենետիկի բիենալեի ցուցադրության ժամանակ երկու քանդակներ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հրամանով փակվել են։ Այդ մասին տեղեկացնում է news.am-ը՝ վկայակոչելով ռուսական «Նեզավիսիմայա գազետան», որի մատուցմամբ, նկարչուհի Այդան Սալախովայի երկու քանդակները կհեռացվեն բիենալեի տաղավարից։

Նախօրեին տարածվել էր ադրբեջանական տաղավարի համակարգող Բերալ Մադրիի հաղորդագրությունը, որում հայտարարվել էր ցուցասրահից Սալախովայի քանդակները հեռացնելու մասին։ Համակարգողը հայտնել է, որ ինքն անձամբ, Սալախովան եւ տաղավարի հանձնակատար Չինգիզ Ֆարզալիեւը անցած օրերի ընթացքում իշխանությունների հետ բանակցություններ են վարել՝ փորձելով բացատրել, որ «քանդակների հեռացումը գրաքննություն է նշանակում, որը երկրի հեղինակությանն ավելի կվնասի, քան իրենք՝ աշխատանքները»։

Բանն այն է, որ Այդան Սալախովայի երկու քանդակները Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ ադրբեջանական տաղավար այցելելուց հետո ծածկել էին սպիտակ կտորով։ Երկրի ղեկավարին «Հարսնացու» կոչվող մարմարե քանդակն իսլամիստական էր թվացել։ Կինը սեւ փարաջայով է, եւ երեւում են միայն ձեռքերը։ Իսկ «Սեւ քար» քանդակը, որը պատկերում է մահմեդականների համար սուրբ Մեքքայում գտնվող Սեւ քարը՝ իսլամն անարգող է հայտարարվել։ Ադրբեջանի պաշտոնյաներին երկրի հեղինակությանը վնասող են թվացել թղթի վրա արված մի շարք գործեր եւս, որտեղ ներկայացված են սեքսուալ պատկերներ: Օրինակ, մինարեթը բռնած կինը հիշեցրել է ֆալլոսի խորհրդանիշ: Բոլոր այդ աշխատանքները ադրբեջանցի պաշտոնյաներին վիրավորական են թվացել երկիր ներկայացնելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել