Լրահոս
Օրվա լրահոսը

ՃԱՊՈՆԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՆՈՐ ԹԵԿՆԱԾՈՒ ԿԱ

Հունիս 10,2011 00:00

\"\"Ճապոնիայի ֆինանսների գործող նախարար Յոսիխիկո Նոդան (նկարում) այդ երկրի վարչապետի պաշտոնի հիմնական թեկնածուներից մեկն է: Հիշեցնենք, որ նախկին վարչապետ Նաոտո Կանը, որը կորցրել էր իր վստահությունը խորհրդարանում, առայժմ կարողացել է խույս տալ իրեն անվստահություն հայտնելու սպառնալիքից՝ խոստանալով առաջիկայում հրաժարական տալ: Reuters-ի մատուցմամբ, եթե նույնիսկ 54-ամյա քաղաքական գործիչը՝ Նոդան, որն այսօր համարվում է իշխող Դեմոկրատական կուսակցության հարկաբյուջետային քաղաքականության գաղափարախոսը, գլխավորի երկրի կառավարությունը, նրա համար էլ դժվար կլինի պայմանավորվել ընդդիմության հետ եւ «ապաշրջափակել» օրինագծերի ընդունումը խորհրդարանում: Դեմոկրատներն ուզում են կուսակցական ընտրություններում Նաոտո Կանի փոխարեն իրենց առաջնորդ ընտրել հենց Նոդային, եւ դա կարող է տեղի ունենալ հունիսի ընթացքում:

Փորձագետների կարծիքով, քաղաքական ճգնաժամը հաղթահարելու եւ մարտին տեղի ունեցած հզոր երկրաշարժից ու ցունամիներից հետո երկիրը վերականգնելու համար Ճապոնիային անհրաժեշտ է ձեւավորել իշխանության եւ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության կոալիցիա: Բանն այն է, որ ընդդիմությունն այսօր վերահսկողություն ունի խորհրդարանի վերին պալատում եւ ցանկացած պահի կարող է արգելափակել դեմոկրատների օրենսդրական նախաձեռնությունները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել