Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանը «կտրել» է Բելառուսի հոսանքը

Հունիս 10,2011 00:00

Ռուսաստանը կրկնակի կրճատել է ֆինանսական ճգնաժամ ապրող Բելառուսին էլեկտրաէներգիայի մատակարարումը, որից հետո Մինսկը իր նախաձեռնությամբ դադարեցրել է Ուկրաինայից էլեկտրաէներգիայի ներմուծումը:

Reuters-ի մատուցմամբ, Ռուսաստանն այդ քայլը պայմանավորել է 1,5 մլրդ ռուբլու պարտք ունենալու պատճառով եւ սպառնացել է այն ամբողջությամբ դադարեցնել, եթե Բելառուսը մինչեւ հունիսի 19-ը պարտքերը չմարի: Այդ մասին ասել է ոլորտում մենաշնորհ ունեցող «ԻնտերՌԱՕ» էլեկտրաէներգիա արտահանող ընկերության ներկայացուցիչը: Նրա տվյալներով, Բելառուսը այդ պարտքերը ընկերության նկատմամբ կուտակել է մարտ-ապրիլ ամիսներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել