Լրահոս
Օրվա լրահոսը

ՏՈՒՅԺ՝ ՏՆՕՐԵՆԻ ՀԱՆԴԵՊ

Հունիս 10,2011 00:00

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հրամանով կարգապահական տույժ՝ խիստ նկատողություն է կիրառվել Սիսիանի ավագ դպրոց պետական ոչ առեւտրային կազմակերպության տնօրեն Նաիրա Ներսիսյանի նկատմամբ: Տույժը կիրառվել է համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, որի համար հիմք է հանդիսացել ՀՀ կրթության պետական տեսչության «Թեժ գծով» ստացված ահազանգով մայիսի 2-4-ը դպրոցում իրականացված ուսումնասիրությունը եւ տնօրեն Նաիրա Ներսիսյանի գրավոր բացատրագիրը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել