Լրահոս
Օրվա լրահոսը

«ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՀԱՅԵՐԸ՝ ԵՐԵԿ, ԱՅՍՕՐ, ՎԱՂԸ»

Հունիս 10,2011 00:00

Ուկրաինայի հայերի միությունը՝ Ղրիմի էթնոգրաֆիկ թանգարանի հետ համատեղ, սեպտեմբերին կազմակերպում է միջազգային գիտագործնական կոնֆերանս՝ «Ուկրաինայի հայերը՝ երեկ, այսօր, վաղը» խորագրով: Սիմֆերոպոլում անցկացվելիք կոնֆերանսի շրջանակներում աշխատանքները կտարվեն մի շարք ուղղություններով, այդ թվում՝ հայ-ուկրաինական կապերը անտիկ ժամանակներից մինչեւ մեր օրերը, հայ եկեղեցու պատմությունը Ղրիմում եւ Ուկրաինայի մյուս շրջաններում, հայկական ուսումնական հաստատությունները Ուկրաինայում, հայ-ուկրաինական դիվանագիտական հարաբերությունները եւ այլն: Կոնֆերանսի աշխատանքային լեզուներն են ռուսերենը, ուկրաիներենը, հայերենն ու անգլերենը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել