Լրահոս
Օրվա լրահոսը

94-Ը «ԿՏՐՎԵԼ» Է

Հունիս 10,2011 00:00

Ըստ edu.am-ի, ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը, կարեւորելով ոլորտում իրականացվող գործընթացների թափանցիկության եւ հրապարակայնության ապահովումը, միաժամանակ արձագանքելով ԶԼՄ հրապարակումներին, տեղեկացնում է, որ 2011թ. փետրվարի 18-ից հունիսի 8-ը ընկած ժամանակահատվածում նախարարության հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար քննություն հանձնած հավակնորդներից հավաստագիր են ստացել 385 տնօրեն եւ 131 տնօրենի պաշտոնակատար: Նշված ժամանակահատվածում քննություն հանձնած հավակնորդներից հավաստագիր չեն ստացել 61 գործող տնօրեն եւ 33 տնօրենի պաշտոնակատար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել