Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՑՎԵՑ ՀԳՄ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԸ

Հունիս 10,2011 00:00

Հայաստանի գրողների միության Տավուշի 5 անդամներից 4-ը բնակվում է Նոյեմբերյանի տարածաշրջանում։ ՀԳՄ Տավուշի մարզային մասնաճյուղի գրասենյակի Իջեւանում գտնվելու ժամանակ մասնաճյուղն ակտիվ չէր գործում, երեկ Նոյեմբերյանի մշակույթի տանը, ՀԳՄ մարզային մասնաճյուղի գրասենյակի բացման ժամանակ ասաց ՀԳՄ վարչության նախագահ Լեւոն Անանյանը: Նոյեմբերյանի քաղաքապետարանը պատրաստակամ կերպով մասնաճյուղի համար քաղաքային մշակույթի տանը տարածք է տրամադրել, իսկ նոյեմբերյանցիները շատ հարցեր ունեին Լեւոն Անանյանին:

Քաղաքային գրադարանի տնօրեն Արմինե Նահապետյանը մտահոգություն հնչեցրեց, որ իր ղեկավարած գրադարանում գրքերի, հատկապես դասական գրականության պակաս կա, լրագրող Ռուզան Նասիբյանի համոզմամբ՝ ներկայումս հրատարակվող մանկական գրքերը թեեւ նկարազարդ են, տպագրական լավ որակ ունեն, սակայն թանկ են եւ անմատչելի կարիքավոր ընտանիքների երեխաներին։ Նոյեմբերյանի թիվ 2 մանկապարտեզի տնօրեն Փառանձեմ Խանգելդյանը խնդրեց իրենց մանկապարտեզում հանդիպում կազմակերպել Հայաստանում ճանաչված մանկագիրների հետ: ՀԳՄ նախագահը խոստացավ ըստ հնարավորի աջակցել հեռավոր մարզում գրական կյանքի աշխուժացմանը: Գաղտնիք չէ, որ ներկայումս ողջ մշակութային, գրական կյանքը Երեւանում է կենտրոնացած:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել