Լրահոս
Օրվա լրահոսը

ՕԲՅԵԿՏ՝ ԾԱՌԵՐԻ ՀԱՇՎԻՆ

Հունիս 10,2011 00:00

\"\"Տավուշի մարզկենտրոն Իջեւանում, գետափնյա Աբովյան փողոցում, ծառերի մեջ հերթական օբյեկտի շինարարությունն է ընթանում ու հսկա ծառերը զոհ են գնալու հերթական օբյեկտին: 150 քմ տարածքի օտարման մասին համայնքի ավագանու որոշումը եղել է…2007 թվականին, սակայն տարածքի օտարման հայտարարությունը թերթում տպվել է մի քանի ամիս առաջ: Մեր տեղեկություններով՝ տարածքը տրվել է Իջեւանում հայտնի մի ընտանիքի, որը առանց այդ էլ Իջեւանում մեծ սեփականություն ունի:

Հունիսի 9-ին Իջեւանում բացվեց քաղաքի կանաչապատման գործում մեծ ներդրում ունեցած Ջեմմա Անանյանի արձանը, սակայն հատում են նրա ղեկավարման ժամանակ Աղստեւի ափին տնկված ծառերը: Իջեւանի կենցաղի տան հարակից գոտում էլ բանջարեղենի առեւտուրն ընթանում է հենց պուրակում, տրորվում են կանաչ տարածքները, վնասվում թփերը: Բանջարեղեն վաճառողների կողքին մոտ մի ամիս առաջ գոյացած ցեխալիճն է: Սա հարի՞ր է մարզկենտրոնին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել