Լրահոս
Օրվա լրահոսը

Սրբազանն ուտում է վանքի հավերը

Հունիս 10,2011 00:00

\"\"

«Առավոտը» «Ահազանգ Մոսկվայից» վերնագրով էլեկտրոնային նամակ է ստացել, որով մոսկվաբնակ Արսեն Մարգարյան ներկայացած քաղաքացին գրում է, որ «Հայ առաքելական եկեղեցու ռուսաստանյան թեմի առաջնորդ Եզրաս սրբազանն ուտում է վանքի հավերը»:

Ըստ նամակագրի, «Հայ առաքելական եկեղեցու ռուսաստանյան թեմի կազմում (առաջնորդ՝ Եզրաս սրբազան) գործում է «Հայասա» պարային համույթը, որն արդեն հասցրել է ձեռք բերել ռուսաստանաբնակ հայերի համակրանքն ու սերը: Տասնյակ համերգներ (այդ թվում՝ Կրեմլյան պալատում) «Հայասային» դարձրել են Ռուսաստանում հայկական մշակույթի պահպանման յուրօրինակ մի խորհրդանիշ: Ռուսաստանի մեծահարուստ հայերը եւս ջանք չեն խնայում «Հայասային» օժանդակելու հարցում: Նրանց թվում են գործարարներ Ռուբեն Վարդանյանը, Սամվել Կարապետյանը, Լեւոն Հայրապետյանը եւ այլք: Հանգանակություններին գումարվում են նաեւ տոմսերի վաճառքից ստացվող բավականին լուրջ գումարները: Չնայած դրան, համույթի մասնակիցներն իրենց կատարած աշխատանքի դիմաց այս ընթացքում գեթ մեկ անգամ չեն վարձատրվել…»:

Հիշեցնենք, որ Եզրաս սրբազանը ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հարազատ եղբայրն է: Կաթողիկոսը եղբորը թեմի առաջնորդ կարգեց մեծ կռիվ-վեճերով: Սա այն կաթողիկոսն է, որ ուզում է քանդել Երեւանի «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը, իսկ սակավածառ Արմավիր քաղաքում էլ այգի հատել՝ եկեղեցի կառուցելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել