Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵՑ, ՈՐ ՊԵԴՈՖԻԼ Է

Հունիս 10,2011 00:00

ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչության վարույթում Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի գլխավոր տնօրեն Սերոբ Տեր-Պողոսյանի նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող ՀՀ գլխավոր դատախազության Ազգային անվտանգության մարմիններում քննվող գործերով վարչության պետի տեղակալը հաստատել է  մեղադրական եզրակացությունը: 

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ «Մեթլ փրինս Էլ Թի Դի կորպորացիա»-ի նախագահ, Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի գլխավոր տնօրեն Ս. Տեր-Պողոսյանը 2004-2010թթ. ընթացքում իր հետ համասեռամոլությամբ զբաղվելու ու սեքսուալ բնույթի այլ գործողություններ կատարելու համար,  Ախթալա քաղաքի անչափահասներից սեռական ոտնձգության զոհերի հարմար թեկնածուներ ընտրելու նպատակադրվածությունից ելնելով, տարբեր պատրվակներով, այդ թվում՝ նրանց հանգիստը սկաուտական ճամբարներում եւ արշավներում կազմակերպելու, դպրոցներում եւ սպորտային խմբակներում հանդիպումներ անցկացնելու  ընթացքում, կատարել է դիտարկումներ, այդ թվում՝ կինո եւ ֆոտո նկարահանումներ, ընտրել առավել խոցելի՝ նյութապես անապահով խավի՝ ծնողազուրկ, հիմնականում հայր չունեցող բարետես արտաքինով տղաների, որոնց առաջին իսկ հանդիպման ժամանակ գայթակղելու համար անհատույց տվել է մինչեւ 100000 դրամի հասնող գումարներ: 

Ընտրված մի շարք անչափահաս, այդ թվում՝ սեռական հասունության չհասած տղաների հետ, օգտագործելով անօգնական վիճակը՝ կարիքավոր դրությունը, տարիքով պայմանավորված հոգեբանական խոցելիությունը եւ իր ազդեցիկ դիրքից առաջացած վախի զգացողությունը, զբաղվել է համասեռամոլությամբ եւ սեքսուալ բնույթի այլ գործողություններով։

Հարուցված քրգործի նախաքննության շրջանակներում Սերոբ Տեր-Պողոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 140-րդ հոդվածով առաջադրված մեղադրանքը (նախատեսում է ազատազրկում մինչեւ 3 տարի ժամկետով) վերաորակվել է, եւ վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրօրի 139-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով եւ 3-րդ մասով (նախատեսում է ազատազրկում համապատասխանաբար՝ 4-10 եւ 8-15 տարի ժամկետով):

Քրգործն ուղարկվել  է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար, տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի վարչությունից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել