Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐՆ ԱԳԱ՞Հ ԵՆ

Հունիս 10,2011 00:00

Մենաշնորհներից ազատվելու համար պետք է օլիգարխներին կրթել ու բացատրել կամ էլ կտրուկ քայլերի դիմել: «Մի՛ կարծեք, թե օլիգարխ կամ մոնոպոլիստ լինելը հեշտ է եւ հասարակության կողմից ընկալելի: Ժամանակի ընթացքում այդ մտածելակերպը կփոխվի»,- երեկվա ասուլիսում նման տեսակետ հայտնեց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը: Նրա համոզմամբ՝ տնտեսության զարգացմանը էականորեն խոչընդոտում է հայ գործարարների՝ արագ հարստանալու տենչը. «Բիզնեսի օրենքներին չեն հետեւում ու կտրուկ, անհամբեր քայլեր են անում՝ անհանգստանալով, որ կարող է չհասցնեն հարստանալ»: Պարոն Մակարյանի համոզմամբ, տեղեկացված չլինելու պատճառով շատ գործարարներ «բախտի-բրախտի են իրենց գործն անում»: Իսկ այն, որ արդեն 5 տարի է՝ ներկրման ծավալները գերազանցում են արտահանման ծավալներին, պարոն Մակարյանին լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս: Ըստ նրա, արտահանումը խթանելու համար լուրջ քայլեր են հարկավոր: Նրա խոսքով, արտահանող ձեռնարկությունները ունեն ցածր արտադրողականություն, մենեջմենթի ցածր մակարդակ: «Շատ ձեռնարկություններ իրենց մրցունակությունն ապահովում են արհեստականորեն՝ ստվերայնությամբ, կոռուպցիոն ճանապարհով»: Նա արտահանումը խթանելու երկու ճանապարհ է տեսնում. «Պետք է արտահանման հատուկ ռազմավարություն մշակել, կարգավորել հայեցակարգով կամ գործարար միջավայրը բարելավել գործնականորեն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել