Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԵՐՔՈՒՄ

Հունիս 10,2011 00:00

«Առավոտ» օրաթերթի 2011թ. փետրվարի 5-ի համարում, ինչպես նաեւ նույն օրը www.aravot. am կայքում հրապարակվել էր հոդված՝ «Առավոտին» ու news.am-ին դատում են նույն բանի համար» (այսուհետ՝ Հոդված) վերնագրով:

Հոդվածը գրված էր միակողմանի, քանի որ չէր ներկայացվել դատական վեճում ներգրավված կողմերից մեկի՝ հայցվոր, փաստաբան Մուրադ Ասրյանի դիրքորոշումը, ավելին՝ հայցի վերաբերյալ արտահայտված լրագրողի կարծիքը արատավորել է փաստաբանի պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավը, ինչի կապակցությամբ խմբագրությունը հայցում է փաստաբանի ներողամտությունը:

Խմբագրությունն ընդունում է, որ սույն հոդվածում հեղինակի կարծիքն ու անհիմն ենթադրություններն են:

«Առավոտ» թերթի խմբագրությունը պարտավորվում է այսուհետեւ տեղեկատվությունը պարզել հնարավոր բոլոր աղբյուրներից, իրականությանը չհամապատասխանող եւ/կամ խեղաթյուրված փաստերի վրա հիմնված տեղեկատվություն տարածելուց խուսափելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել