Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻ՞ԹԵ ԱՅՍՊԵՍ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ՄԻԵԴ ՎՃԻՌԸ

Հունիս 10,2011 00:00

\"\"

Հայաստանի իշխանության ներկայացուցիչները երեկ ազդարարեցին, որ հունիսի 8-ին Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նիստում միաձայն որոշում է ընդունվել, որ Հայաստանը կատարել է «Ա1+»-ի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը, եւ այդ գործընթացը համարվում է փակված: Սակայն Եվրոպայի խորհրդի կայքէջում «Առավոտին» չհաջողվեց հայտնաբերել նման տեղեկատվություն՝ նման որոշում առայժմ հրապարակված չէ: Ըստ a1plus.am-ի՝ նաեւ «Ա1+»-ը պաշտոնական նամակ կամ հարցում չի ստացել ԵԽ նախարարների կոմիտեից, «Ա1+»-ի փաստաբանները տեղյակ չէին նման որոշմանը, ավելի՛ն, զարմացել են, քանի որ այս պահին հեռուստաընկերությունը դատական գործընթացում է ՄԻԵԴ-ում: «Ոչ, պետությունը չի կատարել Եվրոպական դատարանի վճիռը,- ասել է «Ա1+»-ի նախագահ Մեսրոպ Մովսեսյանը:- Բացի այդ, մենք ԵԴ նորից նյութեր ենք ուղարկում, որոնք հաստատում են, թե մեր իրավունքը խախտվել է»: Նա հիշեցրել է, որ ՄԻԵԴ-ը պետությանը պարտավորեցրել էր հաճախությունների թափանցիկ մրցույթ կազմակերպել. «Դա չարվեց, եւ մենք հիմա այդ հարցով դատական գործընթացում ենք»: Վճռից հետեւում էր նաեւ, որ պետք է վերականգնվեին «Ա1+»-ի իրավունքները. «Իշխանությունը շատ է վախենում մեր խախտված իրավունքները վերականգնելուց, այսինքն՝ եթեր վերադարձնելուց, եւ այդ պահանջը լղոզում է»:

Կարդացեք նաեւ՝

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել