Լրահոս
Օրվա լրահոսը

Բաճկոնը հանվելու է վաճառքի

Հունիս 09,2011 00:00

Բաճկոնը, որը Մայքլ Ջեքսոնը կրել է իր «Thriller» տեսահոլովակի նկարահանման ժամանակ, վաճառքի է հանվելու:
Նմանատիպ իրերի վաճառքի կազմակերպիչը՝ Դարեն Ջուլիենը, հայտարարել է, որ Մայքլ Ջեքսոնի բաճկոնը դառնալու է աշխարհում ամենաթանկ վաճառվող իրը: Բաճկոնի նախնական գինը 200 հազար ամերիկյան դոլար է լինելու: Աճուրդի մասնակիցները, բացի բաճկոնից, կարող են գնել նաեւ Ջեքսոնին պատկանող այլ իրեր: Օրինակ՝ նրա շապիկը, որը հագել էր «Scream» տեսահոլովակի նկարահանման ժամանակ: Show.oboz.ua-ի փոխանցմամբ՝ աճուրդին կլինեն  ոչ միայն Մայքլ Ջեքսոնի իրերը: Մասնակիցները կարող են հիանալ կամ գնել հանրաճանաչ ու սիրված այլ աստղերի իրերից, ասենք՝ Էրիկ Կլեպտոնի կիթառը:
Աճուրդն անցկացվելու է հունիսի 25-ին եւ 26-ին, Լոս Անջելես քաղաքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել