Լրահոս
Օրվա լրահոսը

Մատանին «մատնել» է

Հունիս 09,2011 00:00

\"\"Արտասահմանյան մամուլում լուրեր են շրջանառվում այն մասին, որ Բրիթնի Սփիրսը պատրաստվում է ամուսնանալ Ջեյսոն Տրավիկի հետ: Սա  երգչուհու \"\"թվով երրորդ ամուսնությունն է: Theplace.ru-ն գրում է, որ այսպիսի բամբասանքներ առաջին անգամ չէ, որ տարածվում են, բայց այս անգամ դրանք այնքան էլ անհիմն չեն: Օրերս Սփիրսին մարզասրահից դուրս գալուց հետապնդել են պապարացցիները: Նրանք երգչուհու մատին նշմարել են այնպիսի մատանի, ինչպիսին նվիրում են նշանադրության ժամանակ: Ի դեպ, Բրիթնին այդ մատանին կրել է նաեւ «KIIS FM Wango Tango» համերգի ժամանակ:
Իր վերջին հարցազրույցներից մեկի ժամանակ էլ երգչուհին նշել է, որ մտածում է Տրավիկի հետ ամուսնանալու ու ընտանիք կազմելու մասին: Բացի այդ, Սփիրսի որդիները հիացած են իրենց մայրիկի ընտրությամբ:
«Նա շատ լավ հարաբերությունների մեջ է իմ որդիների հետ: Երեխաները պաշտում են Ջեյսոնին: Նա հերոս է որդիներիս համար»,- ասել է երգչուհին:
Դա նույնպես նպաստում է Բրիթնիի ու Ջեյսոնի հարաբերությունների ջերմացմանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել