Ռուսական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ «Կրասնոդար» թիմի հարձակվող Յուրի Մովսիսյանը հայտնվել է Սանկտ Պետերբուրգի «Զենիթ» ֆուտբոլային ակումբի ղեկավարության ուշադրության կենտրոնում: Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքի ակումբը մտադիր է հայ ֆուտբոլիստին ձեռք բերել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակաընթացքում: Նպատակը՝ Ալեքսանդր Կերժակովի եւ Յուրայի համագործակցությունով «Զենիթի» հարձակման գիծն ուժեղացնելն է: Համենայնդեպս, «Gazata.ru»-ի փոխանցմամբ, Մովսիսյանն այդ դիրքում անհամեմատ լավ է հանդես գալիս, քան «Զենիթի» ներկայիս խաղացող Ալեքսանդր Բուխարովը: