«Armchess.am»-ը տեղեկացնում է, որ օրերս ՖԻԴԵ-ի նախագահական խորհուրդը ԱՄԷ-ի Ալ Էյն քաղաքում հրավիրած նախագահական նիստում կանանց գրոսմայստերի կոչում է շնորհել ամերիկաբնակ հայաստանցի շախմատիստուհի Տաթեւ Աբրահամյանին: Նորընծա գրոսմայստերն այս օրերին Հայաստանում է: Նա պատրաստվում է մասնակցել հունիսի 15-ին Ջերմուկ առողջարանային քաղաքում մեկնարկող շախմատի համաշխարհային օլիմպիադայի հաղթող, գրոսմայստեր Կարեն Ասրյանի հուշամրցաշարին:
Նույն աղբյուրի տեղեկացմամբ, ՖԻԴԵ-ն տղամարդկանց միջազգային վարպետի կոչում է շնորհել նաեւ 16-ամյա Կարեն Հ. Գրիգորյանին, իսկ 22-ամյա Աննա Հայրապետյանն այսուհետեւ կրելու է կանանց միջազգային վարպետի կոչում: