Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԻՐԻԱՅՈՒՄ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՈՉ ՄԻԱՅՆ ՉԻ ԹՈՒԼԱՆՈՒՄ, ԱՅԼԵՎ ԾԱՎԱԼՎՈՒՄ Է

Հունիս 09,2011 00:00

\"\"Սիրիայի ընդդիմության հետ կապված՝ միանգամից մի քանի կայք տեղեկացրել են, որ Սիրիայի հատուկ ծառայությունները գնդակահարել են «Հզբոլլահի» մի քանի գրոհայինի: Այս մասին հաղորդում է 1in.am-ը՝ հղում անելով MIGNews.com կայքին: Այդ տեղեկությունների համաձայն, սպանվածների մարմինները հայտնաբերվել են Լիբանանի Բալաք քաղաքում: Դրանք, իբր, այստեղ են բերվել անցած հինգշաբթի: Կայքերը տեղեկությունը փոխանցել են՝ հղում անելով Սիրիայի հատուկ ծառայությունների անանուն մի ներկայացուցչի: Հաղորդվում է, որ սիրիացի իրավապահները կրակը բացել են այն ժամանակ, երբ «Հզբոլլահի» գրոհայիններն առանց որեւէ պատճառի սկսել են գնդակահարել խաղաղ բնակիչներին: Լիբանանում տպվող Al-Manar թերթը, որը համարվում է «Հզբոլլահի» պաշտոնաթերթը, ոչ մի կերպ այս տեղեկությունները չի մեկնաբանում: Սիրիական եւ միջազգային մի քանի իրավապաշտպան կազմակերպություններ դիմել են Միջազգային քրեական դատարան, որպեսզի վերջինը քննի Սիրիայում՝ նախագահ Բաշար ալ-Ասադի հրաժարականի պահանջով զանգվածային բողոքի ակցիաների ժամանակ ավելի քան հազար մարդու սպանության դեպքերը: Թեեւ Միջազգային քրեական դատարանը ստացել է իրավապաշտպանների հայցադիմումը, այդուհանդերձ, տեղեկացրել է, որ դատարանը իրավասու է քննել միայն դատարանի անդամ հանդիսացող երկրների հետ կապված գործերը, իսկ Սիրիան համապատասխան միջազգային համաձայնագիր չի ստորագրել: Սիրիայում առկա իրավիճակին է անդրադարձել նաեւ BBC-ն, որի մատուցմամբ, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել է, թե Թուրքիան իր սահմանը չի փակի Սիրիայում ծավալված հուզումներից փախչող հարյուրավոր փախստականների համար: Էրդողանն ասել է, թե մեծ անհանգստությամբ է հետեւում Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին՝ այդ երկրի նախագահ Բաշար Ասադին կոչ անելով երկրում բարեփոխումներ իրականացնել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել