Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԵՄԻՆ ՎԵՐԱՆԱՅՎԵԼ Է ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

Հունիս 09,2011 00:00

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը երկրում կայանալիք խորհրդարանական  ընտրություններից օրեր առաջ վերանայել է նախարարությունների քանակն ու գործառույթները: Այդ մասին հաղորդում է news.am-ը՝ վկայակոչելով թուրքական Hurriyet-ը: Աղբյուրի փոխանցմամբ, Թուրքիայի նախարարների խորհուրդն այսուհետեւ կունենա 25 անդամ՝  վարչապետն ու 4 փոխվարչապետ եւ 20 նախարար: Վերացվել է 8 նախարարություն, որոնց փոխարեն ստեղծվել է 6 նորը:
Հունիսի 12-ից հետո ստեղծվելիք նոր նախարարությունները հետեւյալն են. Ընտանիքի եւ սոցիալական քաղաքականության, Եվրամիության, Էկոնոմիկայի, Սպորտի եւ երիտասարդության, Մաքսային եւ առեւտրի եւ Զարգացման:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել