Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուս պատգամավորներին զրկել են թարմ վարունգ ուտելու հաճույքից

Հունիս 09,2011 00:00

\"\"Սանկտ Պետերբուրգի խորհրդարանի ճաշարանում արգելվել է թարմ վարունգով պատրաստված ուտեստներ ու սերուցքով փքաբլիթներ վաճառել: Այդ մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»: Ճաշարանի կառավարիչն ասել է, թե պատգամավորների կերակրացանկի այդ աստիճան լուրջ վերանայումը պայմանավորված է օրենսդիրների առողջության հետ կապված լուրջ մտահոգությամբ: Նրա ասելով, սերուցքը կարող է փչանալ եւ վնաս հասցնել պատգամավորներին, իսկ վարունգի «անհայտացումը»  բացատրել է Եվրոպայում թարմ վարունգի պարունակած վարակի հետ կապված վերջին իրադարձություններով:
Ինչպես նշում է «Ինտերֆաքսը», սերուցքով փքաբլիթը պիտերյան պատգամավորների ամենասիրելի  ուտելիքն է եղել: Հիմա դրանք փոխարինվել են «Նապոլեոն» քաղցրավենիքով: Թե ինչո՞վ են փոխարինելու թարմ վարունգը՝ դեռ հայտնի չէ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել