Լրահոս
Օրվա լրահոսը

Պուտինն արդեն սկսել է իր ընտրարշավը

Հունիս 09,2011 00:00

BBC-ի մատուցմամբ, ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ ստեղծված Համառուսաստանյան ժողովրդական ճակատի շուրջ 30 վստահված անձինք կշջեն երկրի տարածաշրջաններում եւ կհավաքեն կոալիցիայի նախընտրական ծրագրին վերաբերող առաջարկություններ, եւ տարածաշրջաններում առկա խնդիրները կարձանագրեն: Այդ մասին ասել է «Եդինայա Ռոսիա» իշխանական կուսակցության գործադիր կոմիտեի ղեկավար Անդրեյ Վորոբյովը՝ վստահեցնելով, թե այդ մարդիկ իսկական պրոֆեսիոնալներ են, նրանց թվում են հեռուստալրագրող Ալեքսեյ Պիմանովը, կինոռեժիսոր Ֆյոդոր Բոնդարչուկը, մարզիկ Ալեքսանդր Կարելինը, Պետդումայի պատգամավոր Արթուր Չիլինգարովը, «Գործարար Ռուսաստան» կազմակերպության ղեկավար Բորիս Տիտովը:
Համառուսաստանյան ժողովրդական ճակատի վերջնական ծրագիրն ընդունվելու է «Եդինայա Ռոսիա» կուսակցության համագումարում, որը տեղի է ունենալու սեպտեմբերին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել