Լրահոս
Օրվա լրահոսը

ՓՈԽԸՄԲՌՆՈՒՄ՝ ՎԻՃԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՏԵՍՔՈՎ

Հունիս 09,2011 00:00

Հունիսի 7-ին Ճարտարապետության թանգարանում կազմակերպվել էր «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ քննարկում, որին մասնակցել են Ճարտարապետների միությունը եւ մշակույթի նախարարությունը, համապատասխան ստորաբաժանումներով՝ նաեւ ոլորտի անվանի մասնագետներ: Քննարկումը վարել են մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանը եւ ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի` պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Սերժիկ Առաքելյանը: Ականատեսների վկայությամբ, քննարկումն այնքան բուռն է եղել, որ Պատմական հուշարձանները վերականգնող ճարտարապետների հայկական ասոցիացիայի նախագահ Գագիկ Սողոմոնյանի ու Սերժիկ Առաքելյանի միջեւ ծեծկռտուք է սկսվել: Ի նշան բողոքի, ասոցիացիայի անդամները լքել են դահլիճը:
Հիշեցնենք, որ, ըստ mincult.am-ի, այս տարվա փետրվարի 2-ին վիճող կողմերի ղեկավարած կառույցների միջեւ փոխըմբռնման հուշագիր էր կնքվել, որով կողմերը արտահայտել էին իրենց պատրաստակամությունը համագործակցել հուշարձանների վերականգնման եւ օրենսդրության բնագավառում: Ստացվում է՝ «փոխըմբռնման» առաջին ակտի դրսեւորումը վիճաբանությունն էր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել