Լրահոս
Օրվա լրահոսը

Օպերատորն ու աշակերտները

Հունիս 09,2011 00:00

Երեւանի թիվ 184 եւ 105 ավագ դպրոցների սաները նախապատվություն են տվել «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գործունեության վերաբերյալ իրենց եզրահանգումներն անել՝ սպասարկման կենտրոններ եւ գլխամասային գրասենյակ այցելության միջոցով:
Երեկ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը, ընդառաջելով տնտեսական գործընթացներին կոնկրետ օրինակով ծանոթանալու ավագ դպրոցի աշակերտների ցանկությանը, իր գլխամասային գրասենյակում կազմակերպեց «Բաց դռների օր»: «Հայաստանի պատանեկան նվաճումներ» հասարակական կազմակերպության հետ համագործակցության շրջանակներում, «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը երիտասարդներին թույլ է տալիս առավել հստակ պատկերացնել եւ գնահատել բիզնես միջավայրը, գիտակցել, թե ինչ է իրենից ներկայացնում կորպորատիվ պատասխանատվության վրա խարսխված կառավարման նորօրյա մեխանիզմը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել