Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵԿ ԿԱՄՈՒՐՋ ՔԱՆԴՎԵԼ Է, ՎՏԱՆԳ ԴԵՌ ԿԱ

Հունիս 09,2011 00:00

Մայիսի վերջին օրերին եւ հունիսի առաջին շաբաթվա ընթացքում, առատ անձրեւների պատճառով, վարարել են Սեւան թափվող գետերն ու գետակները եւ հեղեղավտանգ իրավիճակ ստեղծել Գեղարքունիքի մարզի Վարդենիկ եւ Մարտունի գյուղերում:
Գեղարքունիքի մարզպետարանից տեղեկացանք, որ Վարդենիկում համանուն գետի բարձրացած ջրերը քանդում են գետի հունը, գետից սնվող ոռոգման ջրատարների բետոնե կիսախողովակները, հեղեղում ճանապարհներ ու տնամերձեր, արմատախիլ անում ծառեր:
Գեղհովիտ գյուղում էլ Մարտունի գետի վարարած ջրերն են վնասներ տալիս. հեղեղը քշել է 1 կամուրջ, ափապաշտպան կառույցներ, ափամերձ ծառեր, երկու թաղամասերի ճանապարհահատվածներ, էլեկտրահաղորդման հենասյուներ:
Հեղեղի դեմն առնելու համար մաքրվել կամ խորացվել են գետերի հուները, ստեղծվել են քարե պատնեշներ, սակայն նոր վարարումների վտանգը պահպանվում է, քանի որ այդ գետերի ակունքներում եւ մերձակա սարերում դեռ ձնածածկույթ կա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել