Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ՝ ԴԻՄԱԿՆԵՐՈՎ ԵՎ ԶԻՆՎԱԾ

Հունիս 09,2011 00:00

Հունիսի 7-ին, ժամը 20.10-ի սահմաններում, ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության Արաբկիրի եւ Արթիկի բաժինների ծառայողները, ավազակային հարձակում կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 18-ամյա Արման Կ.-ին եւ 18-ամյա Սերոբ Բ.-ին:
 Պարզվել է, որ նրանք 10 օր առաջ դիմակավոր եւ դանակներով զինված, հետնամասի դուռը բացելով՝ մտել են Կոմիտասի պողոտայում գտնվող «DDD» մարզահամալիրի տարածք, եւ պահակի ձեռքերը կպչուն ժապավենով կապելով՝ դանակի սպառնալիքով հափշտակել մարզահամալիրի չհրկիզվող պահարանը:
Արման Կ.-ն եւ Սերոբ Բ.-ն ձերբակալված են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել