Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է

Հունիս 09,2011 00:00

Արմեն Գալստյանը 1988թ. դեկտեմբերի 12-ին, «Վնեշպոսիլտորգի» չեկերով, նախկին ԽՍՀՄ խնայբանկում բացել է հատուկ հաշիվ, ստացել խնայգրքույկ եւ չեկային գրքույկ:
«Համաձայն ՀՀ կառավարության 26.07.1994թ. թիվ 339 որոշման, ՀՀ կառավարությունը պարտավոր էր ինձ վերադարձնել 378 ԱՄՆ դոլար եւ 124 դրամ: Բազմիցս դիմել եմ ՀՀ ֆինանսների նախարարությանը, պահանջելով հասանելիք գումարս, սակայն մերժվել եմ, պատճառաբանությամբ, թե հաշիվը բացել եմ խնայբանկում,  ոչ թե «Արտտնտբանկում»,- ասում է դատարան դիմած Ա. Գալստյանը: Վերջերս ինսուլտ տարած Ա. Գալստյանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին, որը նկատել է ֆինանսների նախարարության կողմից իրավունքների խախտում եւ առաջարկել է կատարել վճարում: Չեն վճարել: Ա. Գալստյանը գումարի բռնագանձման պահանջով դիմել է ՀՀ վարչական դատարան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել