Լրահոս
Օրվա լրահոսը

Դատախազի նոր գիրքը

Հունիս 09,2011 00:00

500 օրինակով լույս է տեսել հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանի «Սպանությունների որակական հիմնախնդիրները» գիրքը: Այն հաջորդել է մինչ այդ լույս տեսած «Ծանրացնող հանգամանքներում կատարված սպանություններ», «Սպանությունների ընդհանուր բնութագիրը, տեսակներն ու որակական առանձնահատկությունները», «Ծանրացնող հանգամանքներում կատարված սպանությունների որակման հիմնախնդիրները» գիտական ուսումնասիրություններին:

Ա. Թամազյանի վերջին գիրքն առանձնահատուկ է նրանով, որ անդրադառնում է վերջին 20 տարիների ընթացքում հանրապետությունում կատարված սպանություններին՝ խանդի հողի վրա կատարվածից մինչեւ հղի կնոջ, շահադիտական դրդումներով կատարվածից մինչեւ բռնաբարությամբ կամ սեքսուալ բնույթի բռնի գործողություններով զուգորդված, բանդիտիզմով զուգորդվածից մինչեւ ահաբեկությամբ զուգորդված հանցագործություններ:

«Զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակցի կողմից կատարված սպանությունը» խորագրի ներքո հեղինակը անդրադառնում է Երեւանում 2008թ. մարտյան դեպքերին: Գլխավոր դատախազի տեղակալը հակասություն է տեսնում Քրօրի «զանգվածային անկարգություններ» ձեւակերպման, օրենսդրական փակուղիների եւ իրական իրադարձությունների միջեւ: «Պարզ չէ, «զանգվածայինը» ինչին է վերաբերում՝ անկարգությունների՞ն, թե՞ մարդկանց խմբաքանակին: Պարզ չէ, թե անկարգությունները պետք է զանգվածայի՞ն բնույթ կրեն, թե՝ այն պետք է ընդամենը կատարված լինի զանգվածների կողմից: Բնական է, զանգվածի կողմից կատարվածը դեռ չի նշանակում «զանգվածային», քանի որ զանգվածների կողմից կարող են կատարվել եզակի, ոչ զանգվածային գործողություններ: Եթե օրենսդիրը զանգվածայինը վերագրել է մարդկանց խմբին, ապա իրավական որոշակիության առումով ավելի ճիշտ եւ հստակ կլիներ հոդվածն անվանել «զանգվածների կողմից կատարված անկարգություն»,-գրում է Ա.Թամազյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930