Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՐՁԱՆ՝ ԿԵՆԴԱՆՈՒԹՅԱՆ ՕՐՈՔ

Հունիս 09,2011 00:00

Այսօր Իջեւանում՝ Տավուշի մարզպետարանի դիմացի պուրակում, կբացվի Ջեմմա Անանյանի արձանը: Խորհրդային տարիներին Իջեւանի շրջանի երկարամյա ղեկավարը այժմ 80 տարեկան է եւ այսօր ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի խորհրդականն է: Ջեմմա Անանյանը ինքնակենսագրական «Հայոց օջախը՝ պատանդ» վերնագրով գիրք է հեղինակել: Իջեւանի թիվ 1 դպրոցի բակում արդեն տեղադրված է նրա ամուսնու՝ բազմավաստակ ուսուցիչ, կյանքից վաղաժամ հեռացած Սպարտակ Սարգսյանի կիսանդրին: Ջեմմա Անանյանի՝ Հայաստանի կոմունիստական կուսակցության Իջեւանի շրջկոմի առաջին քարտուղար աշխատած տարիներին կառուցվել են բազմաթիվ գեղեցիկ շինություններ, որոնք ձեւավորել են Իջեւանի ճարտարապետական յուրօրինակ ոճը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել