Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԻԼԻՈՆԻ ՓՈԽԱՐԵՆ

Հունիս 09,2011 00:00

«Առավոտը» տեղեկացրել էր, որ ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը փետրվարին դիմել էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ «Երկիր» թերթի դեմ: Նա պատվի եւ արժանապատվության հայցով վիճարկում էր հունվարի 13-ին հրապարակված «131 դեմք ու դիմակ» հոդվածը, պահանջում էր որպես փոխհատուցում 3 մլն 568 հազար դրամ գումար, որից 500 000 դրամը՝ փաստաբանական ծախսերի համար: Մինչ այդ, դատարանի որոշմամբ, հայցի ապահովման միջոց է կիրառվել. արգելանք է դրվել թերթի գույքի վրա: Եվ քանի որ դրամական միջոցների նկատմամբ արգելանք չկար, թերթը շարունակեց տպագրվել՝ մինչ արգելանքը վերացվելը: Երեկ դատավոր Ռուբեն Ափինյանը մասնակի բավարարեց պատգամավորի հայցը՝ վիրավորական համարելով հրապարակման մեջ «լակոտ» բառը: Պատգամավորին դրա համար կփոխհատուցվի 288000 դրամ գումար, որից 88000-ը փաստաբանական եւ դատական ծախսերն են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել