Ակնկալվում է, որ այսօր «Վարդաշեն» ՔԿՀ-ից ազատ կարձակվի քաղբանտարկյալ Սարգիս Հացպանյանը: Հիշեցնենք, որ նա 3 տարվա ազատազրկման էր դատապարտվել «սուտ մատնության» մեղադրանքով, եւ ՀՀ ԱԺ համաներումը նրա վրա չի տարածվել, փոխարենը՝ այսօր լրանում է նրա համար սահմանված պատժաժամկետը: Հիշեցնենք, որ հունիսի 10-ին էլ լրանում է «Հայրենիքի դավաճանության» եւ Թուրքիայի օգտին լրտեսության մեղադրանքով՝ ՔՕ 59-րդ հոդվածի 1-ին մասով, 10 տարվա ազատազրկման դատապարտված Մուրադ Բոջոլյանի ազատազրկման ժամկետը: