Երեկ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Չեխիայի ԱԳՆ Եվրոպայի արեւելյան հարեւանության հարցերով հատուկ հանձնարարություններով դեսպան Պետեր Մարեշի եւ Հայաստանում Չեխիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Եսթրաբի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականությանը, ինչպես նաեւ Կոնգրեսի առաջիկա անելիքներին առնչվող հարցեր:
Հանդիպմանը մասնակցել է ՀԱԿ կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Ավետիս Ավագյանը: