Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԲ ԽՈՍՔԸ ՏԱՐԲԵՐՎՈՒՄ Է ԳՈՐԾԻՑ

Հունիս 09,2011 00:00

\"\" \"\"
\"\"   \"\"

Երեկ կեսօրին Երեւանում տեղացած հորդառատ անձրեւն ու կարկուտը հերթական անգամ ապացուցեցին, որ ինչքան էլ քաղաքային իշխանությունները հայտարարում են, թե իրենք աշխատանքներ են կատարել փողոցների ջրահեռացման ուղղությամբ, փաստը հուշում է, որ նրանց խոսքը տարբերվում է գործից: Դժվարանցանելի էին դարձել մայրաքաղաքի Հալաբյան, Լենինգրադյան, Շինարարների, Ռուբինյանց փողոցներն ու Ազատության եւ Հերացի պողոտաները: Չէր գործում անգամ իշխանությունների կողմից մեծ շուքով բացված Խանջյան փողոցի թունելների ջրահեռացման համակարգը: Իսկ Նոր Նորք վարչական շրջանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի հարեւանությամբ գտնվող գլխավոր փողոցում հսկայական լիճ էր գոյացել, եւ ավտոմեքենաները մնացել էին ջրի մեջ: Այստեղ վարորդներին օգնության էր հասել աղբատար ավտոմեքենան, որը պարանի օգնությամբ մեքենաները հատ-հատ դուրս էր բերում ջրից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել