Լրահոս
Օրվա լրահոսը

Շոու՝ շոուի ժամանակ

Հունիս 08,2011 00:00

 Ամուսնացան ոտքի վրա

\"\"«Ծցջ-ՁԹ 2011» մրցանակաբաշխության ժամանակ ռուսական էստրադայի ամենագեղեցիկ զույգերից մեկը՝ Սերգեյ Լազարեւն ու Լեռա Կուդրյավցեւան պաշտոնապես ամրագրեցին իրենց հարաբերությունները: Երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ այս աննախադեպ իրադարձության նախաձեռնողը հաղորդավարուհի Քսենյա Սոբչակն էր, որը շոուի ընթացքում բեմ հրավիրեց զույգին. «Ես ձեզ հենց այնպես չէ, որ բեմ եմ հրավիրել: Ընկերներ, ով մոռացել է, հիշեցնեմ, որ ապրիլի 1-ին, իր ծննդյան օրը, Սերգեյը հանդես եկավ սենսացիոն հայտարարությամբ. նա իր ձեռքն ու սիրտը առաջարկեց Լեռային: Եվ քանի որ այդ առաջարկությանը որեւէ գործընթաց չհետեւեց, մենք \"\"որոշեցինք շտկել դրությունն ու աջակցել, ոգեւորել նոր ստեղծվող ընտանիքին»,-ասաց Քսենյան ապշած իրեն լսող Լեռային ու Սերգեյին: «Ընկերներ, իմ ձեռքին մատանիներ են՝ հատուկ ձեզ համար,-հայտարարեց Սոբչակը,- առաջարկում եմ նշանադրություն իրականացնել հենց այստեղ: Մենք, \"\"շքեղ տորթը, մատանիներն ու քողը, դե բռնիր, Լեռա», մատանիները Լեռային մեկնեց հաղորդավարուհին: «Ինձ դուր է գալիս այս ամենը, բայց, այնուամենայնիվ, անհասկանալի քարերով մատանիներ պետք չեն: Միայն տորթը բավական է»,-ասաց Լազարեւը: «Չի կարելի այդքան փոքրոգի լինել, Սերգեյ: Նվեր տված ձիու ատամները չեն հաշվում» ,- ավելացրեց Քսենյան: «Վերցրու, քանի տալիս են»,-հավելեց Լեռան:

«Հարգելի նորապսակներ, ես ուրախ եմ ձեզ տեսնել այս արեւոտ դահլիճում, այսօր, երբ աղավնիները թռան ու ձեր սրտերը գտան մեկմեկու, այս ուրախ օրը ես ցանկանում եմ հարցնել քեզ, Սերգեյ, պատրա՞ստ ես դու կնության առնել Լեռա Կուդրյավցեւային»,- դիմեց նրան Սոբչակը: «Այո, պատրաստ եմ»,- ուրախ բացականչեց Լազարեւը: «Հիանալի է, իսկ դու, Լեռա, պատրա՞ստ ես որպես ամուսին ընդունել Սերգեյին՝ իր հիթերի հետ միասին»: «Իհարկե, այո»,- բացականչեց հարսնացուն: «Ընկերներ, այն, ինչ հարկ էր, արեցինք: Հաստատեք ձեր միությունը մատանիներով: Իսկ հանդիսատեսը արդեն՝ «գորկա» է բղավում: -Հարգելիներս, հայտարարում եմ ձեզ այր ու կին»,- ավարտեց հարսանեկան արարողությունը իրեն քահանա հռչակած Քսենյան:

Dni.ru-ի փոխանցմամբ՝ սա միակ խելահեղությունը չէր, որ Քսենյան իրականացրեց շոուի ընթացքում. յուրահատուկ հանդերձանքը, որով Քսենյան հայտնվեց կանաչ գորգի վրա, ցնցեց բոլորին: Եվ ո՞վ է ձեր այսքան վառ հագուստի հեղինակը հարցին Սոբչակը պատասխանել է. «Օ, նեղացնում եք, իմ բոլոր կերպարները ես ինքս եմ ստեղծում: Ես Ռուսաստանի շոու-բիզնեսի միակ ներկայացուցիչն եմ, ով ոճաբան չունի: Ես ուզում եմ լինել, ինչպես Լեդի Գագան, ու դա ինձ երբեմն հաջողվում է: Սակայն երգել չեմ պատրաստվում, ինձ խոսելն էլ բավական է: Եթե ես նաեւ երգեմ՝ երկիրը հնարավոր է չդիմանա մի մարդու այդքան տաղանդներին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել