Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ՝ ԱՇԽԱՐՀԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ

Հունիս 08,2011 00:00

Մայիսի 28-ից հունիսի 5-ը Թաիլանդում անցկացվեց վետերանների միջեւ ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, որին մասնակցում էր նաեւ Հայաստանի հավաքականը: Ըստ ռեգլամենտի՝ առաջնությանը կարող են մասնակցել 38 տարեկանից բարձր ֆուտբոլիստները: Մեր թիմը մարզում էր խաղացող մարզիչ Արմեն Սանամյանը, նրանից բացի՝ Հայաստանի հավաքականի կազմում հանդես եկան Սամվել Պողոսյանը, Բաբկեն Մելիքյանը, Տիգրան Եսայանը, Լեւոն Ստեփանյանը, Արտակ Կարապետյանը, Գուրգեն Ենգիբարյանը, Աշոտ Ավետիսյանը, Վաղարշակ Շահնազարյանը, Գեւորգ Քամալյանը, Տիգրան Գսպեյանը, Ստեփան Բաղդասարյանը, Գագիկ Սիմոնյանը, Հովհաննես Պողոսյանն ու Արմեն Սահակյանը: Հուրախություն բոլորիս՝ մեր ընտրանին հիանալի խաղ ու արդյունք ցուցադրեց այս մրցաշարում՝ առաջին հորիզոնականը զբաղեցնելով «Ա» խմբում ու եզրափակչում ուժերը չափեց Իրանի հավաքականի հետ, որին, սակայն, զիջեց 3:0 հաշվով: Նկատենք, որ նախորդ առաջնությունում Հայաստանի հավաքականը զբաղեցրել էր նախավերջին՝ 7-րդ հորիզոնականը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել