Ստամբուլի Շիշլի հայկական թաղամասի համանուն շախմատային ակումբը Թուրքիայի թիմային առաջնության կիսաեզրափակիչ փուլի հինգ մրցախաղերից հաղթելով չորսում՝ հուլիսի 3-10-ը Կոնյա քաղաքում կայանալիք եզրափակչում պայքարը շարունակելու իրավունք նվաճեց: Հիշեցնենք, որ մի քանի ամիս առաջ «Շիշլի» ակումբին անդամագրվել էր հայաստանցի գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը, որից հետո նրան միացել էր նաեւ Լիլիթ Մկրտչյանը: