Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՄԵԿ ԱՂՋՆԱԿ ԵՎ ԻՆԸ ՏՂԱ

Հունիս 08,2011 00:00

\"\"Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի փոխնախագահ Դավիթ Խիթարյանը տեղեկացնում է, որ մեր կրտսեր տարիքի ձյուդոիստները օրերս հաջող մասնակցություն են ունեցել Բուլղարիայի Սլիվեն քաղաքում անցկացված պատանեկան միջազգային մրցաշարում, որն անցկացվել է տարիքային հինգ խմբով:

Մեր 25 մարզիկները ներկայացրել են Երեւանը, Գյումրին, Չարենցավանը, Նոր Հաճընը եւ Բյուրեղավանը եւ ընդհանուր առմամբ նվաճել 23 մեդալ, որոնցից 10-ը՝ ոսկե (11, 13 եւ 15 տարեկանների տարիքային խմբերում): Բոլոր հաղթողներից նշենք միայն մինչեւ 15 տարեկանների խմբում 40 կգ քաշային, նորհաճընցի Դիանա Աղաջանյանի հաղթանակը, քանի որ նա միակն է, որ առաջին տեղն է գրավել աղջիկների պայքարում:

Իսկ Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիան տեղեկացնում է, որ Բուխարեստում անցկացվել է աշխարհի գավաթի խաղարկության մրցաշար, որտեղ մարզաձեւի մեր հանրապետության առաջատարներից մինչեւ 66 կգ քաշային Արմեն Նազարյանը հասել է մինչեւ կիսաեզրափակիչ: Նա այդ փուլում պարտվել է մրցաշարի ապագա հաղթող Դան Գեորգիե Ֆասյեին (Ռումինիա), իսկ դրանից հետո տանուլ տվել նաեւ բրոնզե մեդալի համար գոտեմարտը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել