Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԵՀԱՓԱՌԸ ՎՐԱՍՏԱՆ ԿՄԵԿՆԻ

Հունիս 08,2011 00:00

Հունիսի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը միջեկեղեցական եւ հովվապետական վեցօրյա այցով կմեկնի Վրաստան:

Ինչպես երեկ «Մեդիամաքսին» հայտնեցին Մայթ աթոռի տեղեկատվական համակարգում, այցը կկայանա Վրաց ուղղափառ եկեղեցու Իլիա Բ կաթողիկոս-պատրիարքի եւ Վիրահայոց թեմի թեմական խորհրդի հրավերով: Այցի շրջանակներում Ամենայն հայոց հայրապետը հանդիպումներ կունենա Վրաց ուղղափառ եկեղեցու Իլիա Բ կաթողիկոս-պատրիարքի, Վրաստանի Հանրապետության նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի, ինչպես նաեւ Վրաստանում հավատարմագրված դիվանագետների, կրոնական համայնքների առաջնորդների, վրաց եւ հայ մտավորականության հետ:

Հունիսի 12-ին նորին սրբության ձեռամբ կվերաօծվի Հավլաբարի Ս. Էջմիածին եկեղեցին: Հունիսի 13-15-ը Վեհափառ հայրապետը, ուղեկցությամբ վրաց պատրիարքի, Թբիլիսիից կմեկնի Ջավախք, ուր կայցելի Ախալցիխե, Ախալքալաք, Գանձա, Ասպինձայի, Նինոծմինդայի եւ Ծալկայի շրջկենտրոններ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930