«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը հայտարարում է «Գարնանային ներշնչանք» նախագծի մեկնարկի մասին: Այս տարի նախագծում ընդգրկված են ինչպես մարզային, այնպես էլ Երեւանի մշակութային կենտրոնները: Նախագծի նպատակը երիտասարդ տաղանդներին բացահայտելն ու նրանց ստեղծագործական միտքը խթանելն է: Երեւանի մշակութային 15 կենտրոնների սաներն արդեն իսկ աշխատանքներ են ներկայացրել նախագծի առաջին փուլի շրջանակներում: Դրանք առնչվում են արվեստի տարբեր ճյուղերի (ազգային պարարվեստ, երգարվեստ, նկարչություն, ասեղնագործություն, բեմական արվեստ, լուսանկարչություն) եւ ունեն թեմատիկ բնույթ. արտահայտում են երեխաների ընկալումը Հայաստանի առաջատար բջջային օպերատորի՝ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գործունեության վերաբերյալ եւ պարունակում են ընկերության կորպորատիվ նշանը: Մարզերի մշակութային եւ գեղագիտական կենտրոններ այցից հետո, հատուկ հանձնաժողովը կառանձնացնի առավել յուրահատուկ աշխատանքները՝ գալա-համերգին ներկայացնելու եւ թանկարժեք մրցանակներով պարգեւատրելու համար: