Պան Գի Մունը պաշտոնապես հայտարարել է իր թեկնածությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում երկրորդ հնգամյա ժամկետում առաջադրելու մասին: BBC-ի մատուցմամբ, հարավկորեացի դիվանագետը խոստացել է, որ ապագայում էլ կշարունակի ջանքեր գործադրել, որպեսզի ՄԱԿ-ը գլոբալ աննախադեպ փոփոխությունների ժամանակներում մնա որպես «կամուրջներ ստեղծող» կառույց:
Առայժմ այդ բարձր պաշտոնին հավակնող այլ թեկնածուներ չկան, ուստի Պան Գի Մունի վերընտրվելու շանսերը ավելի քան մեծ են: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն արդեն ստացել է Ֆրանսիայի եւ Չինաստանի հավանությունը երկրորդ ժամկետում ՄԱԿ-ը գլխավորելու հարցում, եւ, դիտորդների կարծիքով, նրա վերընտրության գործընթացը կարող է շատ շուտով՝ հունիսի վերջին ավարտվել: