Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ԷՔՍՏԵՌՆԻԿՆԵՐ» ԵՎ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

Հունիս 08,2011 00:00

«ԿԳ նախարարության Կրթության պետական տեսչությունը, ուսումնասիրելով դիմորդների անձնական գործերը, հայտնաբերել է 6 գործ, որտեղ փաստաթղթերը չէին համապատասխանում իրականությանը»,- հայոց լեզվի միասնական քննությունից դուրս հրավիրված «Էքստեռնիկների» մասին երեկ ասաց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ով Հայաստանի պետական ագրարային համալսարանում մասնակցում էր համալսարանների եւ հանրակրթական 26 դպրոցների միջեւ պայմանագրի կնքմանը: Նախարարը «Առավոտի» հետ զրույցում հավաստիացրեց, որ այդ 6 «էքստեռնիկները» այլեւս քննական սենյակ չմտնի նաեւ լրացուցիչ փուլի ժամանակ: Նախորդ տարի նախարարը հայտարարել էր, որ առավել մեծ ուշադրություն է դարձնելու այս խնդրին. բացառել «էքստեռնիկների» առկայությունը քննական գործընթացում: Իսկ հատկապես որտե՞ղ են թերացել նախարարության աշխատակիցները, նախարարը խոստացավ մանրամասնել հետագայում՝ ապօրինի գործընթացը հիմնովին ուսումնասիրելուց հետո:

«Հայտնաբերված» վեցը՝ դպրոցը «ավարտել չցանկացող», բայց դիպլոմ «տենչող» աշակերտներն են: Նախարարը նրանց չի մեղադրում. «Մեղավոր են այն ծնողներն ու դպրոցների այն տնօրենները, որոնք գնացել են այդ գործարքին»: «Էքստեռնիկներին» պատիժ չի սպասվում, ընդհակառակը՝ նրանց հնարավորություն է տրվելու սովորել 12-րդ դասարանում եւ ձեռք բերել «իրական» ավարտական վկայական:

Դառնալով դպրոցների եւ բուհերի միջեւ պայմանագրի կնքմանը, Ա. Աշոտյանը նշեց, որ, ըստ պայմանագրի՝ նախատեսվում է համատեղ մասնակցությամբ կազմավորել նպատակային դասարաններ, որոնց շրջանավարտները բարձրագույն կրթություն կստանան բուհում գործող մասնագիտությունների գծով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել