Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ

Հունիս 08,2011 00:00

Երեկ Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում կայացավ ուսանողական գիտաժողով` նվիրված ՀՀ անկախության 20 եւ համալսարանի հիմնադրման 75-ամյակին: Մասնակցեցին ինչպես ԵՊԼՀ-ի, այնպես էլ ԵՊՀ-ի, Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի, Երեւանի պետական ագրարային համալսարանի եւ Դիվանագիտական ակադեմիայի ուսանողները: Զեկուցումների թեմաները ընտրվել էին առաջադրված մի շարք ոլորտներից` քաղաքագիտություն, քաղաքականություն, երկրագիտություն, եվրոպագիտություն, արտաքին (միջազգային) հարաբերություններ, եւ առնչվում էին նաեւ ՀՀ հիմնախնդիրներին: Գիտաժողովի ամփոփումն ու մրցանակների հանձնումը տեղի է ունենալու հունիսի 14-ին: ԵՊԼՀ-ի դասախոս Լուսինե Պողոսյանի խոսքով` նման գիտաժողովներն ավելի մեծ գիտական կոնֆերանսների մասնակցելու փորձ ձեռք բերելուն, մասնագիտական ու ակադեմիական հետաքրքրությունները համատեղելուն, մտքերի փոխանակություն ու բանավեճեր ծավալելուն զուգահեռ՝ հնարավորություն են տալիս այնպիսի գիտական աշխատանքներ կատարել, որոնք հետաքրքիր են անձամբ ուսանողների համար եւ նպաստում են նրանց գիտական աճին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել