Երեկ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, Լեւոն Ավետիսյանի նախագահությամբ, շարունակվեց «ՀայԻնկասացիայի» աշխատակիցներ Անահիտ Գրիգորյանի, Սաթենիկ Սարգսյանի, եւս 4-ի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Ս. Սարգսյանի պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Ռուբեն Բալաբանյանը միջնորդեց, որպեսզի իր պաշտպանյալի նկատմամբ փոխվի կալանքը եւ ընտրվի այլընտրանքային՝ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը: Տիկին Սաթենիկը 1 տարուց ավելի գտնում է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում, տառապում է քաղցկեղով եւ մահամերձ վիճակում է: Տիկին Անահիտի պաշտպան Վարդուհի Էլբակյանն էլ միջնորդեց, որպեսզի իր պաշտպանյալի նկատմամբ կիրառվի գրավ, փոխվի կալանքը: Մանրամասները կարդացեք վաղվա «Առավոտում»: