2011 թ. հունվար-ապրիլին բանկային համակարգի միջոցով ոչ առեւտրային նպատակով Հայաստան է փոխանցվել 357 մլն դոլար: Այդ մասին նշված է ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած ապրիլ ամսվա տեղեկագրում, որից մեջբերում է արել news.am-ը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տրանսֆերտների ծավալն աճել է գրեթե 24 տոկոսով: Տրանսֆերտների աճը հիմնականում տեղի է ունենում ռուսաստանյան աղբյուրների հաշվին՝ կապված, հավանաբար, նավթի միջազգային գների աճի եւ այդ երկրի տնտեսության աշխուժացման հետ: Միայն Ռուսաստանից 4 ամսում փոխանցվել է 281 մլն դոլար, որն ընդհանուր տրանսֆերտների 78,7 տոկոսն է:
Տրանսֆերտների աճ արձանագրվել է նաեւ ԱՄՆ-ից, Ուկրաինայից, Ղազախստանից, իսկ ահա Գերմանիայից կամ Չինաստանից տրանսֆերտները անկում են ապրել: